Կից սենյակու՞մ էին ազերիները, որ առանց դիմադրության մտան լվացարան ու երեք զինվորի սպանեցին…Hraparak
2016-12-29 08:55:00

Զոհերի մասին չեմ խոսում, որովհետև Ամանորի շեմին դա զգայուն, հոգեցունց թեմա է: Մի՜ քիչ է ապրողների մասին մտածենք:

Ինձ պարզապես այլ բան է անհանգստացնում. ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից: Ուզում եմ իմանալ՝ սա պաշտոնական հաղորդու՞մ է:

Եթե ոչ. սրա մեջ ճշմարտությու՞ն կա, թե՞ Ամանորի շեմին մարդկանց համբերությունից հանելու, նրանց զգայարանների վրա խաղալու փորձ է կատարվում:

Եթե դա իրոք ճշմարտություն է, և թշնամին անարգել կարող է այդքան առաջանալ, ու՞մ վրա է ընկնում պատասխանատվությունը:

Կից սենյակու՞մ էին ազերիները, որ առանց դիմադրության մտան լվացարան ու երեք զինվորի սպանեցին: Մինչև այդտեղ մտնելը սահմանագիծ չկա՞ր… Կռիվը այդ սահմանագծում պիտի լիներ, ոչ թե լվացարանում: Եթե, Աստված չանի, զոհեր լինեին, այդ սահմանագծում պիտի լինեին: Նման քայլը կոչվում է դիվերսիոն թափանցու՞մ… Պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա ու … վե՞րջ…

Ողբա հայ մայր: Որ քո զինվորը զոհվում է լվացվելուց:  Եթե այդպես չէ, ՀԵՐՔՈՒՄ խնդրում եմ: 

  Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ. «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 2438 անգամ