Տվեք ինձ Հիսուսի հասցեն
2016-12-29 10:06:00

Մի մարդ դեռ մանուկ ժամանակ անընդհատ տատից լսում է.« Թոռնիկս, Այ կմեծանաս, մեծ մարդ կդառնաս ու մի օր սրտիդ նեղություն կգա, ցավ կզգաս, այդ ժամանակ առանց վարանելու գնա եկեղեցի, այնտեղ քեզ ավելի լավ կզգաս, պատասխաններ կստանաս»։

Անցան տարիներ և այս մարդու համար կյանքը դարձավ անտանելի։ Հիշեց տատի խոսքերը և գնաց մի եկեղեցի։ Ահա այդտեղ մոտենում է իրեն մի կին ու ասում, թե ձեռքերդ ճիշտ չես պահում։ Մեկ ուրիշն է մոտենում՝ « Ճիշտ տեղում չեք կանգնել» ։ Երրորդը, թե այս ինչ եք հագել։ Ետևից մեկն էլ հրելով ուղում է.«ճիշտ չգիտեք խաչակնքվել» : Եվ այդ պահին մոտենում է մի կին և ասում.
— Լավ կլիներ դուրս գայիք տաճարից կանոնների և կարգի մի գիրք գնեիք, կարդայիք, նոր մտնեիք։
Տղամարդը դուրս եկավ տաճարից և անզորությունից սկսեց լացել: Եվ ահա մի ձայն լսեց.
— Տղաս ինչու ես լալիս։
Արցունքոտ աչքերը բարձրացնելուն պես տեսավ Հիսուսին և պատասխանեց.
— Տեր, ինձ տաճար չեն թողնում մտնել։
Հիսուսը ամուր գրկեց և ասեց։
— Մի արտասվիր, նրանք Ինձ էլ չեն թողնում։

Հաճախ մեր կատարելության ձգտումը փոխում է մեր նպատակը՝ սիրելու փոխարեն ստիպում է դատել։ Հիշենք, որ Աստծուն խոնարհ սրտերն են գրավում, ոչ թե կանոնապաշտ «արդարները»։ Ի վերջո նա բնակվում է Իրեն սիրողների մեջ։ Իսկ դու գտել ես Հիսուսի հասցեն։

Ֆիալկա Հախինյան

Այս նյութը դիտել են - 1736 անգամ