Ունենք մեծ սոցիալական խնդիրներ. Հովիկ Աբրահամյանը լուծում է առաջարկում
2016-12-30 10:07:00

Politik.am-ն արդեն Արտաշատ քաղաքը այս տարի ևս յուրահատուկ կերպով է պատրաստվում Ամանորյա տոնակատարությանը: Քաղաքը տոնական շունչ է ստացել՝ ամենուրեք լույսեր են:  Քաղաքապետ ընտրվելուց հետո Արգամ Աբրահամյանը  առավելագույնս անում է ամեն  ինչ,որպեսզի արտաշատցիները իրենց տոնը անցկացնեն հարազատ քաղաքում: Ամանորյա գիշերը քաղաքում նախատեսվում է գեղեցիկ շոու ծրագիր, որին մասնակցելու են բազմաթիվ աստղեր:

Քաղաքապետ Արգամ Աբրահամյանը արդեն ավանդույթ է դարձրել արտաշատցի երեխաներին անակնկալներ մատուցելը: Այս տարի ևս  այս ավանդույթի շնորհիվ հազարավոր երեխաներ նվերներ կստանան: Այս տարի ավելի քան 4500 երեխա կստանան  ամանորյա նվերներ: Սա քաղաքապետ Արգամ Աբրահամյանի անձնական նախաձեռնությունն է և նա իրականացնելու է իր սեփական միջոցներով :

Արտաշատում տոնական միջացառումները տեղի ունեցան դեկտեմբերի 29-ին: Միջոցառմանը մասնակցում էր նաև Արտաշատի առաջին քաղաքապետ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման ընթացքում Հովիկ Աբրահամյանը նաև իր ելույթով հանդես եկավ: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանը ունի մեծ սոցիալական խնդիրներ, սակայն համախմբվելու դեպքում, այդ խնդիրները կգտնեն իրենց լուծումները:

Մանրամասնները տեսանյութում.


Այս նյութը դիտել են - 1637 անգամ