Ժամեր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին հրազենային վրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը: Armtimes.com-ի այս տեղեկությունը ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը չհաստատեց՝ ասելով, որ դեռ նման տեղեկություն չունի:
Ավելի ուշ Ստեփանակերտի կայազորային հոսպիտալից Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեցին, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնել էին, որ անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական հերթապահություն:
Այս նյութը դիտել են - 2090 անգամ