«2017-ին պետք է ունենանք այն Հայաստանը, որի կերտման համար պայքարել և պայքարում են իմ հայրն ու «Սասնա ծռեր»-ի բոլոր տղաները»....
2017-01-01 20:45:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի դուստրն՝ Ասպրամն, ասել է, որ իրենք Նոր տարին առանձնապես չեն նշելու, քանի որ հայրն ու եղբայրը բանտարկված են։

«Հայրս և եղբայրս մեզ հետ չեն, այս տարի չեմ նշելու։ Բացի ի՞նչ խղճով պետք է նշենք, երբ Հայաստանում աղքատության աստիճանն օրեցօր աճում է, արտագաղթը` շատանում, պատրաստվում են հողերը հանձնել, այսքանից հետո ի՞նչ նշենք, ինչի՞ վրա ուրախանանք»։

Անդրադառնալով հոր և եղբոր հետ կապված դատական գործընթացին՝ նշել է․«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չեմ հավատում մեր երկրի դատական համակարգին»։

Մանուկյանների ընտանիքը հույս ունի, որ 2017-ին կունենանք նոր Հայաստան․ «Պետք է այնպես անենք, որ 2017-ին ունենանք այն Հայաստանը, որի կերտման համար պայքարել և պայքարում են իմ հայրն ու «Սասնա ծռեր»-ի բոլոր տղաները»։
Հիշեցնենք` Պավլիկ և Արամ Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (շենք-շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելն, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):mamul.am

 

Այս նյութը դիտել են - 3395 անգամ