Իշխանությունն ավելի շատ ձեռքբերումնե՞ր ունի, թե՞ ձախողումներ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նշեց. «Երբ որ տրամադրված ես վաղվա օրվա համար դեպի լավը, սա արդեն ձեռքբերում է»:
Դիտարկմանը, որ կառավարության 100 օրը լրացել է, և հարցումների արդյունքում պարզվում է, որ հանրությունը բացի շուոներից որևէ դրական քայլ չի արձանագրել, Հ. Հակոբյանը նշեց. «Բացարձակապես այդ կարծիքին չեմ»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ չի հիշում 2016-ի ձոխողումները: Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմին, Հ. Հակոբյանը նշեց. «Քառօրյա պատերազմը ձախողում չէր, 25 տարվա ամենամեծ հաղթանակն էր»:
Մանրամասները՝ տեսանյութում: