Տիկին Հրանուշը Ամանորի շեմին կամեցել է ընդգծել իր արտաքին բարեմասնությունները Hraparak
2017-01-03 12:04:00

Ամեն ինչ սպասում էի Հրանուշ Հակոբյանից, բայց նման բան չէի սպասում:

Տիկին Հրանուշը Ամանորի շեմին կամեցել է ընդգծել իր արտաքին բարեմասնությունները, բայց այնպես ընդգծել, որ թվա, թե դա իր թերությունն է: «Է՞լ ինչ են իմ մասին ասել:

Ասում են՝ ես բարձրահասակ եմ, ինչի՞ դրա մասին չեք ասում... » Aravot.am

Սա մի տեսակ իր առավելությունն ընդգծելու կոչ է՝ լիլիպուտիկներ, ինչու՞ չեք ասում, որ բարձրահասակ եմ:

Իրապես, ինչու՞ չեք ասում՝ բոյ բուսաթիդ մեռնեմ, չինար բոյդ կամ նման բառեր:

Հրանուշ Հակոբյանն ասում է՝ ով իրեն քննադատում է, կոնկրետ իր դեմ պատվեր է կատարում:

Հիմա ասեմ, թե լրագրողներն ինչու՞ կարճահասակ պաշտոնյաների պորտը տեղը չեն դնում ու ասում, որ մեր Հրանուշի ձեռքերը մինչև Սփյուռք են հասնում, իսկ բոյն էլ...

Մի խոսքով չեն ասում կամ գրում, որ ինքը բարձրահասակ է:

  Լրագրողները չեն ուզում, որ այդ փաստը վարչապետի ականջովն ընկնի: Վարչապետը ինչ երկար բան տեսնում, կարճացնում, կրճատում է, բա որ հանկարծ...

Լրագրողները խոսում են «ոչ էական բաների մասին», այնպիսի բաների, որ ողջ համակարգն էլ ունի: Իսկ դրա վրա ո՞վ է ուշադրություն դարձնում:

Հասմիկ Բաբաջանյան

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1898 անգամ