Թրամփի քննադատությունը թանկ է նստել GM-ի վրա Hraparak
2017-01-03 22:07:00

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր միկրոբլոգում խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան GM կոնցեռնին՝ Մեքսիկայից առանց մաքսատուրքի մեծ քանակությամբ Chevrolet Cruze ավտոմեքենաներ ԱՄՆ ներմուծելու համար:

Արժեթղթերի շուկան իսկույն արձագանքել է Թրամփի գրառմանը: Արդյունքում GM-ի արժեթղթերը միանգամից 0,7 տոկոսի գնանկում են արձանագրել: Թրամփը հայտնի է ամերիկյան մեծ եռյակի՝ Ford-ի, General Motors-ի և Chrysler-ի հանդեպ իր անհաշտ քաղաքականությամբ: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ավտոկոնցեռնները ԱՄՆ-ի համար ավտոմեքենաներ պետք է արտադրեն ԱՄՆ տարածքում, աշխատատեղեր ապահովեն ԱՄՆ-ում և ոչ թե Մեքսիկայում, Կանադայում և Չինաստանում:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1267 անգամ