Ամիսներ առաջ «Միացյալ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ հանդես եկած գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, լռություն է պահպանում:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ամարասի Արթուրն ունի առողջական խնդիրներ: Նա հավանաբար ակտիվություն կցուցաբերի այն ժամանակ, երբ պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ քաղաքականություն մուտք գործած Սեյրան Օհանյանը հանդես գա քաղաքական ակտիվ գործունեությամբ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Միացյալ Հայաստանն» ամբողջությամբ կաջակցի Սեյրան Օհանյանին, իսկ Ամարասի Արթուրն էլ հանդես կգա որպես նրա աջակից: Շրջանառվում են խոսակցություններ, որ Սեյրան Օհանյանին կարող է աջակցել նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կապը, սակայն, հերքում է մեր աղբյուրը: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը հանդես չի եկել քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությամբ, եւ երկրորդը՝ Սեյրան Օհանյանը հանդես է գալիս որպես ինքնուրույն անհատ եւ չի ցանկանա որեւէ կապ ունենալ ՀՀ նախկին նախագահների հետ:
Այս նյութը դիտել են - 2830 անգամ