Քիթ ջարդող ոստիկանն արտագաղթել է ԱՄՆ
2017-01-05 00:15:00

Araratnews.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության մայոր Արթուր Տեր-Պողոսյանը, ով հայտնի էր «Բիզոն» մականունով և մշտապես դրսևորել է իր ատելությունն ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, արտագաղթել է ԱՄՆ:

«Բիզոնի» սրընթաց կարիերան ավարտվեց Ժառանգություն կուսակցության անդամ  Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածելուց ու քիթը կոտրելուց հետո: Նրան ոստիկանության կադրերի ռեզերվ ուղարկեցին:

«Բիզոնը» ակտիվիստների հետ բախումներում հաճախ էր սիրում օգտագործել «էս մեր երկիրնա արա» արտահայտությունը: Երևի վերջապես հասկացավ, որ սա իր երկիրը չէ, ու գնաց:

araratnews.am

Այս նյութը դիտել են - 5977 անգամ