Այս ամենից «լավ հոտ չի գալիս» «Չորրորդ իշխանություն»
2017-01-09 23:18:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ»-ն նոյեմբերի 1-ի և 15-ի իր համարներում անդրադարձել էր հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում արված նորարարություններին, որոնք մեր դիտարկմամբ, անկասկած, արտացոլվելու են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վրա։

Տեղեկացրել էինք, որ ՏԻՄ ընտրություններում աշխատել են ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաներ, որոնց մասին շատերը, անգամ՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականները, չգիտեն։

Արդեն դեկտեմբերի առաջին օրերին տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում հրապարակումների առիթով։

Հետաքննիչ Գասպարյանն առաջարկեց մեզ հանդիպել և զրուցել։ Հրաժարվեցինք։ Միաժամանակ առաջարկվեց բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Բնականաբար, օգտվեցինք մեր սահմանադրական իրավունքից՝ մերժելով հետաքննիչի հորդորը։

Նշել էինք նաև, որ ընտրական գործընթացներին վերաբերող գործերը սովորաբար քննում է ՀՔԾ-ն կամ ՀՀ քննչական կոմիտեն։ Տարակուսանք հայտնեցինք՝ ինչու է այս դեպքում ընտրվել ոստիկանությունը:

Երեկ տեղեկացանք, որ գործը ոստիկանությունից փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական կոմիտեին։

Իսկ սա նշանակում է, որ ընթացքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Վարդենիսի քաղաքապետի համար։

Ի դեպ՝ վերջինս տոներն անցկացրել է բավականին անհանգիստ տպավորությամբ։ Անգամ բարձրաձայնել է իր մտավախությունների մասին՝ նշելով, թե այս ամենից «լավ հոտ չի գալիս»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 1646 անգամ