ՀՀԿ-ականները հիմա էլ ուզում են իրենց աղջիկներին, տղաներին, սանիկներին «դեպուտատ» դարձնել
2017-01-10 01:19:00
Դեռ ոչ վաղ անցյալում իշանությունը խոսք էր տալիս առաջիկայում «կադրային ջարդ» իրականացնել: Ասում էին՝ պետք է սերնդափոխություն , կադրային փոփոխություն լինի կառավարման համակարգում...
Առաջիկայում՝ ապրիլի 2-ին, ԱԺ ընտրություններն են, և ՀՀԿ-ում կադարային փոփողություններն են նկատվում, բայց էլի նույն տրամաբանությամբ: Հիմա արդեն ՀՀԿ-ականները ուզում են իրենց տղաներին, աղջիկներին, սանիկներին, քրոջ, եղբոր տղաներին մանդատավորել՝ մեզ թալանելու համար թարմություն մտցնեն, որ ավելի արդիական ձևերով մեզ կողոպտեն ու խաբեն: 
Այսինքն, ՀՀԿ-ի կադրային ջարդ նշանակում է՝ պապիկներին փոխարինելու են գալիս իրենց տղաներն ու բարեկամները: Ու եթե առաջիկա ընտրություններին մենք չհամախմբվենք ու թույլ տանք, որ Հանրապետականներն իրենց պաշտոնը ժառանգաբար փոխանցեն, ապա Հայաստանը 100%-ով կվերածվի ֆեոդալական մի պետության, որտեղ պաշտոնյաներն իրենց մանդատները 7 պորտ պետք է փոխանցեն: 



Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից 
Այս նյութը դիտել են - 1534 անգամ