Հանգստյան օրերը շատ չէի՞ն. Կարեն Կարապետյանը՝ նախարարներին..Armtimes
2017-01-12 00:31:00

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց գործադիրի անդամներին, ասելով, որ 2017 թվականն աշխատանքային ռեժիմով լինելու է ծանր: Այնուհետեւ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանգստյան օրերին:

«Հանգստյան օրերը շատ չէի՞ն, եկեք քննարկենք հասարակության հետ այս հարցը, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- ժպտալով ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ գրեթե ամեն տարի սոցցանցերում եւ մամուլում քննարկվում է այն հարցը, որ հանգստյան օրերը, որոնք ոչ աշխատանքային են, շատ են, որի հետեւանքով տնտեսությունը չի գործում, բանկերը փակ են, շրջանառությունը քիչ է լինում: Օրինակ՝ այս տարվա առաջին 8 օրերը ոչ աշխատանքային օրեր էին, մինչդեռ եվրոպական բազմաթիվ երկրներում տոներին ընդամենը մի քանի օր է ոչ աշխատանքային եղել:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1367 անգամ