Ոստիկանական խորտակվող նավում խառնաշփոթ է...
2017-01-12 01:05:00
Բավական ժամանակ է, ինչ Facebook-ը դարձել է համար մեկ լրատվամիջոցը:
Հատկապես գնահատում եմ USArmenianews.com լրատվական կայքի կատարած աշխատանքը՝ հանձինս կայքի խմբագիր, երիտասարդ, խելացի, հայրենասեր և մարդասեր Գայանե Մանուկյանի:
Կայքը չունի կոշտ հակակառավարական կողմնորոշում,երբևիցե չեմ հանդիպել վիրավորող հոդված `ՀՀ իշխանական այրերից որևէ մեկի մասին: Բայց այն ինչ կատարվեց ՝ բանականությունից դուրս է:
Գայանե Մանուկյանը դարձել է ՀՀ ոստիկանության որոշ ղեկավարների հարձակման թիրախ: Եթե պարոն ոստիկանները կարծում են ,որ կայքում մարդիկ այնպիսի բաներ են տեսնում ու կարդում , որ զարմանում են, չարաչար սխալվում եք ,ժողովուրդը ամեն ինչ շատ լավ գիտի:
Չգիտեմ ինչ արդյունք են ցանկացել ստանալ Գայանեին քարկոծողները, բայց հստակ կարող եմ ասել, թե ինչ են ստացել:
Ստացել են ահ ու սարսափ:
Հակառակ դեպքում՝ այդքան բարձրաստիճան ոստիկաններ չէին հարձակվի երիտասարդ խմբագրի վրա:
Ստացվել է, որ Գայանեի աշխատանքը իրարանցման է ենթարկել ՀՀ իշխանությանը, այն իշխանությանը, որը ուժ ու երես չունի երիտասարդ խմբագրին ասելու իրեն դուր չեկածի մասին, այլ՝ դիմում է շանտաժի, կեղծ վարկաբեկման ու վախեցնելու իր ստոր հնարքներին:
Թող բոլոր մեծ ու փոքր ոստիկանները իմանան, որ իրենց նետած ցեխագնդերից և ոչ մեկը Գայանեին չի կպչի, բայց իրենց ձեռքերը հավետ ցեխոտ կմնան:
Կուզեի նաև հիշեցնել ցեխոտ ձեռքերով անձանց, որ Գայանեն իսկական Հայ է, բայց հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի:
Ուզում եմ ասել, զգո՛ւյշ եղեք , եթե այս հարցին խառնվի ԱՄՆ դեսպանությունը, և հանդես գա ի պաշտպան իր քաղաքացու` շատ շատերը կարող են լուրջ խնդիրներ ունենալ:
Եվ նաև ուզում եմ զգուշացնել , նմանտիպ նամակներ պատրաստ են ,և ուղարկվում են Մարդու իրավունքի միջազգային դատարան և Հայաստանում ԱՄՆ դեսպանին:
Խորտակվող նավում խառնաշփոթ է:
Ամեն մի փրկագոտու համար իրար կոկորդ կկրծեք:
Սոնա Մինասյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 7852 անգամ