«Որոշել եմ կյանքիս վերջին տարիներն անցկացնել դպրոցում». ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից Tert
2017-01-12 01:48:00

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Tert.am-ի հետ զրուցում նա նշեց, որ նախարարությունում խնդիրներ չի ունեցել, նախարարն իր աշխատանքից գոհ է, որոշումը ճնշումների ներքո չի կայացրել։
«Ես խնդիրներ չեմ ունեցել նախարարի հետ, ավելին` ես շարունակելու եմ աշխատանքս ԿԳՆ-ում, նախարարի խորհրդական եմ նշանակվել, հեռանալու որոշումը բացառապես իմն է»,-մանրամասնեց նա։Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ 12 տարվա երկարատև, քրտնաջան աշխատանքից հետո որոշել է վերադառնալ դպրոց։

«Արդեն շատ երկար ժամանակ է՝ մտածում եմ կյանքիս վերջին տարիները դպրոցում անցկացնելու մասին։ Ես Վարդաշենի համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի պաշտոնն եմ զբաղեցնելու»,-մանրամասնեց նա։
Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինքը ևս գոհ է նախարարությունում 12 տարվա իր աշխատանքից։
«Կարողացել ենք բարեփոխումներ իրականացնել, ավագ դպրոցի ծրագիրն ենք կյանքի կոչել, ներառական կրթության ենք հասել, դպրոցներում դրամահավաքության դեմ ենք պայքարել»,-եզրափակեց նա։
Այս նյութը դիտել են - 1536 անգամ