Ոստիկանապետի համար ուրբաթը՝ շաբաթից շուտ կգա..2017-01-16 04:57:00
Հազարավոր տարիներ են անցել գուցե և անիրական այս պատմությունից,իսկ մարդկությունը ոչինչով չի փոխվել:
Այսօր էլ, մեզանում կան լույս բերող Դանկոներ ու հաց բերող Արթուրներ, և իհարկե, մութը ու չարը:
Անգամ չի փոխվել ուժերի հարաբերությունը: Լույսը եզակիներ են, մութը հազարներ: Միևնույնն է՝ լույսը կհաղթի, երբ դեպի լույսը գնացող մարդիք կանգնեն կողք կողքի ու դառնան ամուր բերդ: Բայց դեռ ոչ այսօր:
Այսօր, դեռ իշխանությունները փորձում եմ լռեցնել, ճզմել արդարության և անարդարության մասին բարձրաձայնողներին: Փորձում են,որովհետև միավորվել գիտեն: Գուցե դրա պատճառը վախն ՞ է: Գուցե:
Գուցե վախենում են որովհետև կորցնելու շատ բան՞ ունեն: Գուցե:
Գուցե վախենում են, որովհետև ամեն ինչ հիմնել են ստի ու թալանի՞ վրա: Գուցե: Ստի ու թալանի վրա հիմնածը չի կարող հարատևել: Մենք բոլորս մոտ ապագայում կդառնանք դրա ականատեսը: Ականատեսը `հզոր թագավորությունների անկման, երբ կկործանվի քրիստոնեությունը և իր հետ անդունդը կտանի իշխանավորների թագավորությունը:
Այսօր հոգևորականն ու ոստիկանը նույն գործն են անում: Աքսորում ու տանջամահ են անում խեղճ ժողովրդին: Հետո էլ ահաբեկում բոլոր նրանց,ովքեր բարձրաձայնում են այս ամենը:
Պարոն հոգևորականնե՛ր և իշխանական այրե՛ր, եթե կարծում եք, որ կեղծ ու կեղտոտ վարկաբեկումներով կլռեցնեք խոսողներին,որովհետև միայն նրանք են հասկանում՝ չարաչար սխալվում եք: Դա հասկանում են բոլորը:
Խոսքս վերաբերվում է USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի հասցեին ուղղված ոստիկանական համակարգի պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված վարկաբեկումներին և սպառնալիքներին: Վախենում՞ եք , թէ Գայանեն մի քանի ավել բան գիտի քան մյուսները՞: Սխալվո՛ւմ եք:
Մտածում եք`որ Գայանեին լռեցնեք , ժողովուրդը ձեզ վստահելու ու հարգելու՞ է: Սխալվո՛ւմ եք:
Ձեր շնորհիվ այսօր նրան ճանաչողների ու ընթերցողների թիվը մի քանի անգամ ավելացել է: Վստահ իմացեք,որ բոլորի համակրանքը նրա կողմն է:
Ըստ լուրերի, ՀՀ նախագահը ճանապարհ է դնելու ՀՀ ոստիկանապետին, հուսանք, որ այս միջադեպը էլ ավելի կարագացնի այդ գործընթացը: Ճանապարհ դնելուց էլ պաշտոնները չարաշահածներին էլ կուղարկի համապատասխան տեղը, որին նրանք արժանի են:
Սոնա Մինասյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 5580 անգամ