Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման...«Հրապարակ»
2017-01-16 06:55:00


«Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման (պատժի սկիզբը` 2016 թվականի հունվարի 1-ը): Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ հրապարակեց վճիռը:  Ի դեպ, դատական նիստին ներկա է նաեւ տեւական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող Ժառանգության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Մեղադրող դատախազը միջնորդել էր նրան դատապարտել 2,5 տարի ազատազրկման:

Մանրամասները` առաջիկայում:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1291 անգամ