Վլադիմիր Գրիգորյան ընկերս արդեն մեկ ամսից ավելի է մեզ է ներկայացնում հայ դասականների ստեղծագործությունները: Մի քանի անգամ կարդացածներս նորից ենք կարդում:
Ես , որ կարդում եմ:
Եվ հետաքրքիր բան մտքովս անցավ, երբ սկսեցի վերընթերցել Դուրյանին, Վարուժանին, Սիամանթոյին...
Մեր այս հանճարները դեռ երիտասարդ տարիքից հայ գրականության Պառնասում իրենց հավերժական տեղն ունեցան և մնում են որպես անփոխարինելի դասականներ:
Հիմա մեկ-երկուսը կան, ովքեր բանաստեղծություններ գրելով ընթերցվում են միայն ֆեյսբուքում ու ֆեյսբուքում էլ կայանում, հավակնություններ ունեն Պառնաս բարձրանալ ու կանգնել դասականների կողքին: Ախր, դասականների կողքին կանգնելու համար դասակններին փնովելով չեն կանգնում:Հո զոռով ոտատեղ բացելով չի՞, թևերը քշտելով, արմունկներով սրան-նրան հրմշտելով ՝ հարմարվելը:
Առնվազը գոնե ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ նման բան պիտի գրած լինել, կամ՝ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ, ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ, ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ և այլն...
Մինչև 30-40 տարեկան, եթե չես կանգնել դեպի Պառնաս տանող ճանապարհին, ապա հավակնություններ էլ մի՛ ունեցիր դասականների կողքը կանգնելու:Գոնե ձեր մասին մի լավ բան պիտի ասվի՞, ինչպես հանճարեղորեն Չարենցն ասաց Մեծարենցի մասին՝...ԱՅՍ ՀԻՎԱՆԴ, ՀԱՆՃԱՐԵՂ ՊԱՏԱՆԻՆ...
ՀԳ.- Սա ամենևին չի վերաբերում ֆեյսբուքի իմ այն ընկերներին, ովքեր ստեղծագործում են, որոնց ստեղծագործությունները ես կարդում եմ առանձնակի սիրով և ուրախանում օր-օրի ձեռք բերված իրենց հաջողություններով: