1.Հարազատացած, իսկական ընկերներ, ում համար կապ չունի դու մտե՞լ ես իր էջ, լայքել ու գրե՞լ ես, թե ոչ: Նա ոչինչ չի հաշվում, փոխադարձ ակնկալիքներ չունի և հավատարիմ է քեզ, քո գաղափարներին...
Սա իրական, հրաշք, փոխադարձ ընկերություն է...
2.Ընկերներ, որոնք այնքան էլ համամիտ չեն քո նյութերի հետ, բայց կան նյութեր, որ սիրով ընթերցում են, հավանում, մեկնաբանում...
3.ընկերներ, ովքեր հաշվենկատ են: Կարող են իրենց էջում հաշվել, թե քանի լայք ես դրել, մեկնաբանել, և ճիշտ հաշվապահորեն հետ վերադարձնել պարտքը...
4.ընկերներ`, ովքեր շատ են հավանում, այսպես ասեմ, և քեզ, և դրածդ նյութերը, բայց կարդում են, վախենում, կամ ծուլանում են զգացածը գեթ մի թխկոցով արտահայտել...
5.Ընկերներ, ովքեր խիստ արժևորում են իրենց «լայք» կոչեցյալը, իսկ «մեկնաբանություն» կոչեցյալը` առավել ևս: Նրանց հոգին նախանձն է կրծում, այն աստիճանի, որ նունիսկ քո լաքերն ու մեկնաբանություններն է հաշվում, մտքումկամ բարձրաձայն քեզ վատաբանում ու հայհոյում...
6.ընկերներ, ովքեր էջում կամ նյութի տակ վիրավորելու, կծելու, խայթելու պատճառ են տեսել, կամ սողանցք են փնտրում, և առիթը բաց չեն թողնում մի քանի կծու-թթու բառ գրել...
6./ա/.ընկերներ կան, որ կամ միայն լայքում են, կամ միայն մեկնաբանում: Այդպիսիները անտարբեր են նաև իրենց հասցեագրված քո պատասխանի հանդեպ: Ի դեպ.սա վիրավորական հատկանիշ է:
6/բ/.Այս շարքը լրացնում են այն ընկերները, ովքեր քեզանից սիրով կիսվում են, բայց մի հավանման նշան անգամ չեն դնում իրենց դուր եկած և կիսված նյութի տակ:
7.ընկերներ, ովքեր ձեզ ընտրել են որպես իրենց տխմար գրառումների, կիսումների, բստրած բառակույտերով «բանաստեղծությունների», սելֆիների «լայքչի» ու գովաբանող, մի խոսքով` ինքնահաստատվող...
8.«ընկերներ», ովքեր «գլխաքանակի» համար են ընկերանում...
9.«ընկերներ», ովքեր ուրիշի մարդկային արտաքինի տակ հայի կամ թուրքի, կամ շինծու ինչ-որ անուն-ազգանունի տակ թաքնվածներ են, ովքեր իրական երեսից, անուն ազգանուն, հայրանունից, ազգային պատկանելիությունից վախենում և ամաչում են, բայց չեն վախենում և ամաչում, երբ մի ուրիշ օգտատիրոջ էջի վրա վայրահաչում են:
10.ընկերներ կան, որ ամեն օր քո էջում են, բաց գեթ մի օր չեն երևում:
12.Ընկերներ կան, որ սովորում են ընկերախմբից ու սովորեցնում են այն,ինչը իրենք գիտեն:
13.Ընկերներ կան, որ այնքան բարձր կարծիք ունեն իրենց մասին, բոլորիս դեբիլի տեղ դրած` միայն սովորեցնում են
Հ.Գ.-Ընկերներ ջան, հուսամ, որ էլի տիպեր կան, և բաց թողած կետերը կլրացնեք ինքներդ:
Բայց կլինեն ընկերներ, ովքեր կողքից կանցնեն, իբր, չտեսան նյութս: Աստված բոլորին օրհնի...