Կարապետյանները վերջնագրեր են ներկայացրել Hayeli
2017-01-18 10:43:00

«Hayeli.am»-ը գրում է.

Հայաստանում Սամվել եւ Կարեն Կարապետյանները ինչպես գիտենք ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հետաքրքրություններ են ցուցաբերում, որոնց մասին մենք գրել ենք բազմիցս: Մեր տեղեկություններով վերջին ժամանակներս նրանք աննախադեպ ակտիվացել են ու ներգրավվել ընտրական գործընթացների մեջ։ Մասնավորապես «Տաշիր» գրուպի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը վերջերս որոշ ազդեցիկ ֆիգուրների, որոնց թվում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին վերջնագրեր է ներկայացրել՝ ընտրեք, մեզ հետ եք, թե՞ Սերժ Սարգսյանի:

Տեղեկանալով այս մասին Սերժ Սարգսյանը սաստել է Կարապետյաններին։

Այս նյութը դիտել են - 1654 անգամ