Մեզ հասած տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կթողնի մարզպետի պաշտոնը։ Մեր աղբյուրը հայտնեց որ օրվա երկրորդ կեսին մարզպետը հավաքել է իրերը։ Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք մարզպետ Կարապետ Գուլոյանին, սակայն հեռախոսահամարն անհասանելի էր։
Փորձեցինք կապ հաստատել մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի հետ բաժնի պետ Արմեն Օհանյանի հետ, նա նույնպես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Մարզպետի հրաժարական ներկայացնելու մասին որեւէ պաշտոնական հայտարարություն այս պահին չկա։ Ի դեպ խոսակցություններ կան, որ մարզպետի ենթադրյալ հրաժարականը պայմանավորված է «Ծառուկյան դաշինք»-ում ընգրկվելու հանգամանքով:
Նելլի Կարապետյան
Այս նյութը դիտել են - 1424 անգամ