Արման Բաբաջանյանն աջակցում է «Ելքին» Hraparak
2017-01-20 12:52:00

«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում տեսահոլովակ է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեկնում են ԱՄՆ, եւ հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի կունենա հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում ելույթ կունենամ ես և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:
Կներկայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքի ծրագրերը, սիրով կլսենք սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կարծիքներն ու առաջարկները: Հայաստանի ճակատագրով մտահոգ և մեր երկրի զարգացման նոր հորիզոններ փնտրող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք այս հանդիպմանը՝ Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունների կողմից ձևավորած ԵԼՔ դաշինքի առաջիկա անելիքներին ծանոթանալու և հետագա գործողությունները քննարկելու համար»:
Մեր տեղեկություններով «Ելքի» այս այցը, որին ի դեպ, Քաղաքացիական պայմանագրից մասնակցելու է նաեւ Ալեն Սիմոնյանը, հիմնականում ֆինանսական խնդիրներ լուծելուն է ուղղված, նաեւ ԱՄՆ հայ համայնքի աջակցությունը ստանալուն։Այս մասին գրում է Հրապարակը:

Մենք տեղեկացանք նաեւ, որ այս այցի կազմակերպմանը մեծապես աջակցում է 1-in.am կայքի եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, ով այցի հետ կապված կազմակերպական հարցերն է լուծում՝ դահլիճի վարձակալում, հավաքի կազմակերպում։ Պատճառը, սակայն ոչ թե, «Ելքի» համակիրը լինելն է, այլ Էդմոն Մարուքյանի հետ անձնական մտերմությունը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հարաբերություններն այնուամենայնիվ այնքան ջերմ չեն, որքան պետք է լինեին նույն դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական գործիչների հարաբերությունները պետք է լինեին։

Hraparak.am

Այս նյութը դիտել են - 1751 անգամ