«ՉԻ». Պաշտոնանկություններ
2017-01-23 22:41:00

«ՉԻ» տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է աշխատանքի չի հաճախում։ Նրա «գործադուլի» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը` Բուլկին։

Մեր տեղեկություններով` այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն ևս։ Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։

Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն` բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի և Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները։

Այս նյութը դիտել են - 1928 անգամ