Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին ահազանգը Հայաստանի քաղաքական տրագիկոմեդիայի շեդեւեվրներից է: Թվում էր ու նորմալ երկրում պետք է լիներ այդպես, որ ապրիլյան պատերազմից հետո այդ մարդը պետք է բոլորովին այլ տեղում լիներ՝ զուրկ անգամ ընտրելու, ուր մնաց՝ առաջադրվելու իրավունքից, բայց նա հավակնում է դառնալ ընդդիմության առաջնորդը ու ահազանգում է «ՀՀ-ում ազգային անվտանգության վտանգավոր ցուցանիշը հատած աղքատության մակարդակի» մասին։
Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան պատին օրերս արված հերթական գրառումով դարձել է զվարճանքի թեմա: Նա տեսաուղերձով է հանդես եկել, որով գնահատում է ներկայիս իրավիճակը՝ բացասական գնահատականով, փորձում որոշակի բացատրություն տալ այդ վիճակի հանդեպ իր ներկայիս վերաբերմունքի եւ իշխանական գործունեության ժամանակաշրջանի կապակցությամբ:Ի տարբերություն նախորդ գրառումների, պաշտպանության նախկիննախարարը բավական սրում է հռետորաբանությունը թերեւս նախընտրական քարոզարշավի մոտենալուն զուգահեռ նա էլ ավելի կսրի հռետորաբանությունը ու չի բացառվում Ազատության հրապարակի հարթակ բարձրանա: Սակայն մի բան է հայտարարելը, մեկ այլ բան դրան հավատալը: Անշուշտ Օհանյանի գրառման բովանդակությունը լիովին համարժեք է Հայաստանում ստեղծված վիճակին, կառավարման անարդյունավետությանը, Հայաստանի ներքին տնտեսական, քաղաքական, արտաքին մարտահրավերներին, բանակի դերին, խնդիրներին եւ այլն:
Բայց անհամարժեքության խնդիր է առաջ գալիս, քանզի այդ ե մասին հնչում է Սեյրան Օհանյանի շուրթերից: <> թեպետ փորձ է անում արդարանալ Սեյրան Օհանյանը, բայց այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը,որ իրավասության բացակայության ու անվտանգությանը սպառնացող վտանգները գնահատող պաշտոնյան առնվազն պետք էր հրաժարական տալ:
Պետք էր այդ հրաժարականը որպես իրական ահազանգ այն ամենի, որն այսօր է հնչում պաշտոնաթող նախարարի շուրթերից.<> այս ամենը հասկանում ու գնահատում է մի մարդ, որը կիպկպել է իր աթոռին ու երբեւէ որեւէ անգամ չի էլ ակնարկել այս մասին:
Հիմա ասես Լուսնից է իջել ու նոր է տեսնում, թե ինչ է կատարվում երկիր մոլորակում, մասնավորաբար, Հայաստանում:
շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 1556 անգամ