Օլիգարխների լակոտներին է պետք քշել դիրքեր, թողնել՝ մեռնեն, որ հասկանան այն խեղճուկրակ որդեկորույս ծնողի ցավը...2017-01-24 01:29:00
Կաթիլ առ կաթիլ արնաքամ ենք լինում. եթե ոչ ամեն օր, ապա գրեթե օրումեջ մի կամ մի քանի զինվորականի զոհվելու բոթն ենք լսում, օջախներ է, որ մարում են մեր երկրում։
Սա արդեն միայն Ադրբեջանի մեղքը չի, այստեղ մեղավորը նաև Հայաստանի իշխանությունն է։
Սա զգուշավորություն չի, սա հանցավոր ամենաթողություն է՝ սահմանում և դիվանագիտությունում։ Իրենց ամենագետի տեղ դրած, քննադատողներին ապուշ համարելով՝ համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի թշնամին չհամարձակվի այդքան սանձարձակ լինել։
Մինչդեռ որպես ՀՀ քաղաքացի՝ յուրաքանչյուրն ունի իրավունք իր կարծիքն արտահայտելու պաշտպանությունը կազմակերպողների մասին։
ՈՒ հերիք է տգիտությունն ու զինվորի հաշվին հաբռգած ապրելը կոծկելու խղճուկ փորձեր անել, իբրև թե՝ այնտեղ նստածներն ավելի լավ գիտեն՝ ինչ անել։
Այնտեղ նստածները (բացառությամբ մի քանիսի, իհարկե) զոհվող զինվորի ու խղճուկ աշխատավարձով կյանքը սահմանում զոհաբերող պայմանագրային զինծառայողի հաշվին զղտկվել ու դղյակներ կառուցել գիտեն, ու մեկ էլ՝ զինվորի ոգին կոտրելու ինչքան ստոր միջոց է մնացել չեկիստներից՝ կիրառել (էլի գործեր կան, սրանով չի սահմանափակվում այլանդակությունների ցանկը)։
Այ դրանց ու իրենց լակոտներին է պետք քշել դիրքեր, թողնել՝ մեռնեն, որ հասկանան այն խեղճուկրակ որդեկորույս ծնողի ցավը, որը մնացած կյանքն ապրելու է անպատմելի կսկիծով...
Հերիք եղավ, էլի, մենք շատ լավ գիտենք՝ ինչ հզոր ներուժ ունենք ու ինչի ենք ընդունակ, իսկ նրանք՝ ժողովրդի որդիների կյանքի հաշվին ապրողները, փորձում են վերացնել այդ ուժը, հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գաղափարն են ուզում տարածել, պատնեշ են կառուցել իրենց ու այդ նույն ժողովրդի միջև ու մի հատ էլ չեն հանդուրժում քննադատությունը, մոռանալով, որ ոչ ցանկալի հաղորդումներ փակելու ու քվե ապահովելու համար չեն միայն...
Ստալինից ոգեշնչված խեղկատակների ( նա զոհ տվեց, բայց գոնե հող չհանձնեց) ասպարեզից հեռանալու ժամանակն է վաղուց, քանի որ Հայաստանում մնացել են մարդիկ, որոնք իրենց որդիներին երկրից փախցնելու մասին չեն մտածում, այլ՝ հայրենիքը պահելու, պետությանն օգուտ տալու։
Հա, ու նաև հերիք է անհանգիստ սահմանը շահարկել որպես զսպաշապիկ՝ դեմ արտահայտված կարծիքի։
Այդ մասին մտածողը շուտվանից դրա տեղիքը չէր տա՝ "придворный шут"-երով հանդերձ։
Նաիրա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 22168 անգամ