Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում. դեսպանատուն
2017-01-24 02:18:00

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի պաշտոնավարել: Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից, անդրադառնալով ԱՄՆ նախագահի փոփոխության հետ կապված պաշտոնյաների լիազորությունները դադարելու խնդրին:

ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ նշվում է.

«Դեսպան Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում:

Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում եւ ծառայում են նախագահին: Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, որոնք «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում:

Հիշեցնենք երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են եւ չեն համարվում քաղաքական պաշտոնյա:

Դեսպան Միլսը եւս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել եւ նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»:

 

Այս նյութը դիտել են - 1823 անգամ