Մեզ հասած տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանի համար նախագահի խորհրդականի պաշտոնը կարող է անցումային լինել։ Հնարավոր է՝ նրան ընտրություններից հետո այլ պաշտոն տան։ Թե կոնկրետ ինչ, այժմ դժվար է ասել, քննարկվում է մի քանի տարբերակ` արդարադատության նախարար, արտակարգ իրավիճակների նախարար, վճռաբեկ դատարանի նախագահ:
Մեր աղբյուրը նշում է, որ մոտ ժամանակներս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խիստ աննպաստ որոշում է կայացնելու Հայաստանի դեմ, որտեղ նաեւ շատ մեծ փոխհատուցում է նախատեսված լինելու, որը պետք է վճարվի պետբյուջեից։
Հնարավոր է, որ այս որոշումը լինի այն վերջին կաթիլը, որը կհասունացնի վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը։
Այս նյութը դիտել են - 1987 անգամ