Սերժ Սարգսյանի երեք թևերն ու Հովիկ Աբրահամյանի չեզոքացումը. Hayeli2017-01-24 13:36:00
Նախընտրական քաղաքական վերադասավորումները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը մշակել է բազմավեկոտր պլան՝ որոշելով ապրիլի 2-ին ընտրությունների գնալ երեք հիմնական թևով:
Առաջինը հարազատ ՀՀԿ-ն է, որը վարչական ռեսուրսի, թաղային հեղինակությունների և իշխանության ավանդական լծակների կիրառմամբ ստանալու է ձայների որոշակի կայուն զանգվածը, մյուս երկու թևերը, ի դեմս Գագիկ Ծառուկյան դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված միաորման, հանդես են գալիս այլընտրանքի, ոչ իշխանության կամ, որ նույնն է, ընդդիմության ձևաչափով:
Ըստ էության հենց այս երկուսի՝ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի վրա է դրված ընդդիմադիր զանգվածի հիմնական ձայները վերցնելու խնդիրը: Հարակից մյուս ուժերը՝ ՀՅԴ, ԵԼՔ դաշինք, Հայկական վերածնունդ, իրենց ուժերը չափելու են 5 տոկոսի տիրույթում և որպես այդպիսին լուրջ խնդիր չեն կարողանալու լուծել:
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն առաջնորդվում է քաղաքական ռևանշինզմի սկզբուքնով, և խնդիր է դրել վերականգնելու իր երբեմնի քաղաքական կապիտալը և փորձելու է ստանալ այնքան քվե, որքան ուներ նախորդ խորհրդարանում: Սեյրան Օհանյանի ստեղծած միավորումը, այսպես կոչված, <<աբիժիկների>> և իշխանությունից վտարվածների խումբն է ներկայացնում և փորձելու է կոնսոլիդացնել իշխանության ներքին դժգոհությունները, իր շուրջ բևեռել առաջին հերթին կռված տղաների դժգոհ զանգվածներին, հետո նաև այն մասսային, որը երկու տարի առաջվա փետրվարյան հայտնի իրադարձությունների հետևանքով լուրջ հիասթափություն է ապրել ԲՀԿ-ից: Բայց այսքանով հանդերձ՝ այս սցենարով ընտրությունների կազմակերպումը բավականին բարդ է լինելու. հասարակության մեջ կան հարցեր, որոնց համար պատասխաններ գտնելը շատ դժվար, եթե չասենք անիրատեսական գործ է:
Հավանաբար Սերժ Սարգսյանը կախարդական փայտիկ պետք է ունենա, որպեսզի կարողանա համոզել հայ ժողովրդին, թե Սեյրան Օհանյանի իսկական ընդդիմադիր գործիչ է:
Ինչ էլ որ ասվի, միևնույնն է, մարդիկ հիշում են, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի թիմի ամենաառանցքային դեմքերից մեկն էր և զբաղվում էր պետության կարևորագույն պաշտոններից մեկը: Որքան էլ որ Սեյրան Օհանյանը հայտարարի, թե զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, նա հնարավորություն չի ունեցել ազատ գործել և կաշկանդված է եղել բազմաթիվ հարցերի շուրջ իր անհամաձայնությունը հայտնելու առումով: Միևնույնն է, բոլորը հասկանում են, որ Սեյրան Օհանյանը չի հեռացել իշխանությունից, նրան հեռացրել է Սերժ Սարգսյանը, այլապես նա այս պահին էլ, անտեսելով իր նեքին ընդվզումները, վստահաբար կշարունակեր մնալ պաշտպանության նախարար:
Այնպես որ՝ համոզելը շատ դժար է լինելու: ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեպքում ամեն ինչ դյուրին ու միանշանակ չէ. Ծառուկյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, որ ինքը հեղափոխության և իշխանափոխություն անող չէ և իշխանության ճնշումներին պատասխանում է նահանջով:
Ինչո՞ւ պետք է ընտրողը հավատա, որ նա այս անգամ մտադիր է գնալ մինչև վերջ: Ուժերի հարաբերակցության նման պատկերը առաջին հերթին ձեռնտու է իշժխող ՀՀԿ-ին, որը այս ֆոնին ավելի հզոր և ինքնավստահ է դառնում:
Մյուս կողմից, սակայն, բաց է մնում ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի քաղաքական հավակնությունների հարցը. ի վերջո ո՞ր ուժն է իրագործելու նրա քաղաքական նպատակները:
Թերևս երեք քաղաքական թևերց ցանկացածը կարող է լինել Սամվել Կարապետյանի պրոյեկտը: Այս ողջ քաղաքական վերադասավորումների ու վայրիվերումների տրամաբանության մեջ չտեղավորվեց միայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Հավանաբար Հովիկ Աբրահամյանի դեպքում կար մտավախություն, որ նա ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից և ինքնուրույն գործել, այդ իսկ պատճառով որոշվեց նրան չեղոքացնել:
Hayeli.am-ը տեղակացրել է, որ և Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելը և Գագիկ Ծառուկյանի վերադարձը ռուսական վերնախավի հետ համաձայնեցված է կատարվել: Ավելի վաղ մենք նաև գրել էինք, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել , և նրան ասվել է՝ անձամբ լուծել քաղաքական ինքնիրացման խնդիրը նշված թևերից ցանկացածում: Միանգամից ընդդիմադիր դաշտում հայտնվելը Արգամիչի համար իհարկե շատ դժվար կլիներ, իսկ իշխանության մեջ մնալու համար նրան խանգարել են ամբիցիաները. հավանաբար Աբրահամյանի հավակնությունները ավելին են եղել, քան Սերժ Սարգսյանը պատրաստ էր տալ նրան:
Կարինե Սարիբեկյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 2086 անգամ