Անհավանական բաներ կառավարությունում, Hayeli2017-01-24 13:45:00
Անցնող տարվա վերջին, ինչպես հայտնի է, բավականին ակտուալ էր պետական ապարատի կրճատման հարցը, գրեթե բոլոր նախարարություններին հանձնարարվել է կրճատումների նախագիծ, ըստ այդմ նաև համապատասխան պետական մարմնի նոր կառուցվածք ներկայացնել:
Hayeli.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունը կրճատված կառուցվածքը կառավարության հաստատմանը ներկայացնելուց անմիջապես հետո համապատասխան աշխատողներին իրազեկել է, որ իրենք արդեն գործազուրկ են և սահմանված կարգով պետք է ազատվեն աշխատանքից:
Իրազեկումն ստանալուց հետո աշխատանքից ազատվածները, բնականաբար աշխատանքի չեն ներկայացել՝ մտածելով, որ իրենք արդեն ազատված են և սահմանված կարգով պետք է գործուղվեն քաղծառայության կադրերի ռեզերվ: Սակայն ընդամենը մի քանի օր անց նախարարությունից զանգել և տեղեկացրել են, որ կառավարությունը իրենց առաջարկած կրճատման առաջարկությունը չի հաստատել, ուստի իրենք կարող են աշխատանքի ներկայանալ:
Ապշահար աշխատողները կրկին վերադարձել են իրենց գործին՝ տարակուսած, թե ինչպես կարող էին առանց վերջնական որոշման իրենց աշխատանքից ազատել:
Այս նյութը դիտել են - 1402 անգամ