Խոր ցավով տեղեկացանք զորավար Մանվել Գրիգորյանի եղբոր՝ արցախյան շարժման մասնակից, Համբարձում Գրիգորյանի մահվան մասին: Հիրավի կորուստն անդառնալի է ոչ միայն Գրիգորյանների ընտանիքի, այլեւ բոլորիս՝ բոլոր նրանց համար, ովքեր երկրապահ են, հայ են եւ հայրենիքի նվիրյալ:
Գրիգորյանների ընտանիքին Եվրոպայի բոլոր երկրապահների անունից իրենց խորին ցավակցությունն հայտնում՝ Եվրոպայում ԵԿՄ վարչության նախագահ Ռուբեն Գալստանյանն ու Նանսիի հայ համայնքի նախագահ, Նանսիում ԵԿՄ տարածքային վարչության նախագահ Արթուր Ավետյանը:
Մեծարգո զորավար յուրաքանչյուրս այսօր վշտակից ենք Ձեզ ու Ձեր ընտանիքին:
Եվրոպայի ԵԿՄ վարչություն
USArmenianews.com- լրատվական կայքի անձնակազմը նույնպես ցավակցում է գեներալ Մանվել Գրիգորյանին, նրա հարազատներին :