ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի կալանքը երկարաձգվել է մինչև մարտի 30-ը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ, հունվարի 24-ին երկու ամսով երկարաձգվել էր խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանի, Աշոտ Պետրոսյանի և Պավել Մանուկյանի կալանքը, իսկ հունվարի 18-ին երկարաձգվել է խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կալանքը, նույնպես երկու ամսով: Խմբավորման մյուս անդամ Արմեն Լամբարյանի կալանքը տևելու է մինչև փետրվարի 6-ը, իսկ Խաչատուր Գիչյանինը՝ մինչև մարտի 17-ը:
Այս նյութը դիտել են - 1238 անգամ