Միհրան Պողոսյանը պատերազմ է գնում....Politik
2017-01-25 16:30:00

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ օֆշորային հայտնի գործը Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է։ Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ուշագրավ որոշում է Ազգային Ժողովի ընտրություններից առաջ: Վստահորեն կարելի է ասել, որ գործը կարճվել է Սերժ Սարգսյանի իմացությամբ և հրահանգով: Գործի կարճումը գալիս է հաստատելու այն լուրերը, ըստ որոնց Սերժ Սարգսյանը առաջարկել է Միհրան Պողոսյանին առաջադրվել ռեյտինգային կարգով: Եվ ահա այս պատճառով կարճվում է գործը, որպեսզի անօրինականության բիծ չմնա Միհրան Պողոսյանի վրա ու նրա քաղաքական ընդդիմադիրներին խոսելու տեղ չթողնել:

Սա լուրջ աջակցություն է Միհրան Պողոսյանին: ԴԱՀԿ նախկին պետի առաջ կանանչ լույս է վառվել ու հիմա ամեն ինչ կախված է նրանից: Մեր տեղեկություններով Միհրան Պողոսյանը շատ լուրջ է պատրաստվել առաջիկա ընտրություններին և չի խնայելու ոչ մի միջոց: Կարճ ասած Միհրան Պողոսյանը պատերազմ է գնում ու հաղթանակի ցանկությամբ:

politik.am

Այս նյութը դիտել են - 1675 անգամ