Արա Բաբլոյանի որդին կառաջադրվի..«Ժողովուրդ»
2017-01-25 16:33:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:

Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի: Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»:

Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների եւ դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից»:

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1206 անգամ