Աջափնայակ համայնքի մանկապարտեզների տնօրենները այս օրերին լայն քարոզչությամբ են զբաղված: Նրանք հավաքում են իրենց աշխատակազմին ու հրահանգում աշխատել, լայն քարոզ իրականացնել Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի որդու օգտին:
Գալուստի որդին էլ իր հերթին խոստացել է լավ ձայների դեպքում մանկապարտեզների տնօրենների լավության տակից դուրս գալ, ինչն էլ դուր չի եկել մանկապարտեզների շարքային աշխատողներին (ով աշխատի ու ով իրեն լավ զգա):
Իհարկե սա միակ պարտադրանքը չէ. նույն համայնքում մանկապարտեզների դաստիարակներին պարտադրաբար, առանց կարծիքները հաշվի առնելու ուղարկեցին ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին, որ հետո այդ մարդիկ իրենց ծառայությունը մատուցեն տեղամասերում, այլապես կազատվեն աշխատանքից:
Մի խոսքով, ՀՀԿ-ն, Գալուստի տղան սկսել է պղծման գործընթացը՝ մտնելով մանկապարտեզներ ու օրորոցներ, սպառնալ շարքային դաստիարակներին:
Բայց Գալուստի ընտանեկան <<մջղավանջը>>, ինչպես ինքն էր ասում, տարածվել է ոչ միայն Աջափնյակ համայնքում, այլ ծիլեր տվել Կոտայքի մարզում, որտեղ ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու Սերժ Սարգսյանի ընկերոջ որդին՝ Վահան Հարությունյանը, ով գեներալ, օֆշորասեր Միհրան Պողոսյանի քեռորդին է:
Ըստ որոշ լուրերի՝ Քեթրինի Միհրանը նույն ընտրատարածքի պատգամավոր Վարդան Այվազյանին համոզել է չդնել իր թեկնածությունը, որպեսզի Վահանը խնդիր չունենա, փոխարենը, ըստ որոշ լուրերի, Քեթրին Միհրանը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ ենթադրելով, որ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը: