«Ժողովուրդ». Կընդունի՞ Ծառուկյանը եկեղեցու փողերի գող ՀՀԿ-ական նախկին քաղաքապետին
2017-01-27 15:51:00

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ակտիվորեն սկսեցին լուրեր տարածվել, որ հնարավոր է ՀՀԿ-ն լքի նաեւ գժի թղթով հայտնի Գյումրու քաղաքապետ աշխատած Վարդան Ղուկասյանը, ինչը հենց ինքը՝ Վարդանիկը, չի հերքել:

Հանրապետականից դուրս գալուց հետո նրա հանգրվանը, ամենայն հավանականությամբ, լինելու է Բարգավաճ Հայաստանը: Սակայն հարցն այն է, թե արդյոք կընդունի եկեղեցի կառուցող Ծառուկյանը մի մարդու, ով ամբողջ Գյումրիով հայտնի է որպես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար հանգանակված գումարները «թռցնողը»:

Հիշեցնենք, որ կա նաեւ մի ֆիլմ, որտեղ ապացուցվում է գողության փաստը եւ, որ քաղաքի բնակիչներից մի քանիսը քաղհայց են պատրաստում Վարդանիկի դեմ՝ եկեղեցու շինարարության փողերը հետ վերադարձնելու պահանջով»:

 

Այս նյութը դիտել են - 1541 անգամ