ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներգաղթյալների նկատմամբ վերահսկողության միջոցների մասին։ Այն նաև փախստականներին ԱՄՆ–ում տեղավորելու ծրագրերի դադարեցում է ենթադրում։ Այս մասին հայտնում է տեղի ԶԼՄ–ն՝ Սպիտակ տանը հղումով։
«Փախստականների մուտքը հակասում է Միացյալ Նահանգների շահերին, սառեցնում եմ ցանկացած նման մուտք, քանի դեռ չեմ տեսել, որ շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել»,–հայտարարել է Թրամփը։
Փաստաթղթում նաև ասվում է՝ ԱՄՆ–ը 2017 ֆինանսական տարում իր տարածք կընդունի ոչ ավելի, քան 50 հազ հարկադիր վերաբնակեցվողի։
Այս նյութը դիտել են - 2128 անգամ