ԱՄՆ ժամանող օտարերկրացիներին կարող է ստիպեն հայտնել այցելած սոցիալական կայքերի ցանկը
2017-01-29 23:55:00

Միացյալ Նահանգներ ժամանող օտարերկրացիներին առաջիկայում կարող է պարտադրեն տվյալներ հայտնել սոցիալական կայքերում ունեցած էջերի եւ այցելած այլ կայքերի վերաբերյալ: Այս մասին այսօր տեղեկացրել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Բացի այդ, ԱՄՆ ժամանող օտարերկրացիներին կարող է ստիպեն ներկայացնել կատարած հեռախոսազանգերի ցանկը:

Եթե ԱՄՆ-ի տարածք ժամանող օտարերկրացին հրաժարվի ներկայացնել վերը նշված տեղեկատվությունը, ինքնաբերաբար կարգելվի մուտք գործել երկիր:

Այս ամենը դեռ քննարկման փուլում է եւ տվյալ հարցով որեւէ որոշում դեռեւս չի կայացվել: CNN-ը տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ օրը տվյալ հարցով նախագահի խորհրդական Սթիվեն Միլլերը հանդիպել է պետքարտուղարության, ներքին անվտանգության դեպարտամենտի եւ մի շարք այլ գերատեսչությունների   ներկայացուցիչների հետ:

armtimes.com 

Այս նյութը դիտել են - 1346 անգամ