«Ժողովուրդ». Վիտալի Բալասանյանը սպառնում է հայաստանյան քաղաքական գործիչներին 2017-01-31 11:42:00
«Ժողովուրդը» գրում է.
«ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սկսել է բացահայտ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Նա հունվարի 28-ին Եռաբլուրում հայտարարել է. «Կոչ կանեի բոլորին, վերաբերում է նաեւ ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, հանգիստ, համեստ գնան ընտրության, որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ` որպես ԼՂՀ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ նրանց դեմ պայքարելու»:
Ուշադրություն դարձրեք` ԼՂՀ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնող Վ. Բալասանյանը սպառնում է հայաստանյան քաղաքական գործիչներին:
Իհարկե, Արցախից նման միջամտություն էլի է եղել՝ 2008-ի մարտյան արյունալի օրերին, երբ 10 զոհի գնով ղարաբաղյան կլանի իշխանության շարունակականությունը ապահովվեց:
Ու թվում էր, թե 10 զոհերի, մի քանի տասնյակ վիրավորների ու մի քանի հարյուր քաղբանտարկյալների գոյությունը սթափեցրել էր նրանց:
Բայց ոչ:
Այսօր, ըստ էության, Վ. Բալասանյանն իրեն հռչակել է Սերժ Սարգսյանի իշխանության երաշխավոր ու պահապան:
Ընդ որում, նա այս դերում հանդես է գալիս արդեն 2-րդ անգամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 1385 անգամ