«Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։
Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։ Մինչ Կարեն Կարապետյանի օգնական նշանակվելը նա եղել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի օգնականը, «Լույս» հիմնադրամի կենսաթոշակառուներից է, արտերկրում ուսում ստացած։
Մեր տեղեկություններով, նրան գործուղում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշմանդամների և այլ հարցերով սկանդալների մեջ հայտնված նախարարությունում «կարգ ու կանոն» հաստատելու, բարեփոխումների փաթեթ ներկայացնելու և նախարարական պաշտոնի պատրաստվելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 1073 անգամ