Գլենդելում ապրելը մարդուն չի դարձնում բարձր խավի ներկայացուցիչ, որը կարող է հայաստանաբնակներին էլ ձեռ առնի...
2016-01-15 10:36:00

Անուշ Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է...
Հարգելի բարեկամներ,չեմ կարող չխոսել մի երևույթի մասին,որ վստահ եմ,բոլորիս է բարկացնում:
Գլենդելում ապրելը մարդուն չի դարձնում բարձր խավի ներկայացուցիչ, որը կարող է հայաստանաբնակներին էլ ձեռ առնի:Խոսքս նորմալ մարդկանց մասին չի, Գլենդելում ապրող իմ լավ ընկերներին չի վերաբերում, բայց հանդիպում ենք գեղցի տեսակի, որ չի տեսել պատից կախ,տեսել է՝ ճակտից կախ;
Հարգելիներս,Գլենդելում ապրելուց չեն դադարում չտես,գեղցի մնալ:Փառք աստծո, որ ինձ հանդիպած չտես-գեղցին իմ ընկերների մեջ չի, պատահական հանդիպեցի, բայց դրա նմանները շատ են: Հայաստանաբանակիներին ձեռ առնելուց առաջ, հիշեք, որ մենք ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐ ԵՆՔ,ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ու ամենայն հարգանքով վերաբերվեք:
Ինչքան էլ ուզում է թույլ,կորումպացված,  աղքատ երկիր լինենք , ամեն դեպքում, սա հայրենիք է ու հասկանում եք, թե ոչ, հենարան է հայության համար:Քանի թիկունքում կա հայրենիք,դուք ձեզնից ինչ որ բան ներկայացնում եք օտար հողում,էնպես որ ղուրբան եղեք մնացողներին ու սարսափելի դժվարությունով ու զրկանքներով հայրենիքը պահողներին:

Խոսքս,իշխանություններին քննադատելու մասին չի, էդ քննադատության մեջ ես տեսնում եմ սրտացավություն, այլ` բուն ժողովրդի հասցեին վիրավորական ու արհամարհական արտահայտվելու մասին է:
 Հ.Գ.Լիբանանից հայրենադարձված իմ պապը, տարիներ առաջ պատռել է ետ վերադառնալու վիզան:Ես ոչ մի կերպ չեմ մեղադրում արտագաղթողներին, լավ օրից չի, որ արտագաղթում են,համ էլ մի կյանք են ապրում,թող որտեղ ուզում են ապրեն, բայց չմոռանան իրենք որտեղից են և ով են:
Այս նյութը դիտել են - 14272 անգամ