Պետական եկամուտների կոմիտեի հրապարկած խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակին hayeli.am-ն անդրադարձել է նախորդ հրապարակումներից մեկում:
Ինչպես արդեն նշել ենք, առաջին տասնյակի ավանդականընկերություններից 2016 թվականին դուրս է մղվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որը 2015 թվականին պետական բյուջե էր վճարել 27 մլրդ 505 մլն դրամ գումար և գրավում էր երկրորդ հորիզոնականը: Մինչդեռ այս տարի նա հայտնվել է 16-րդ հորիզոնականում՝ ընդամենը 9 մլրդ 121 մլն դրամ վճարումով:
Այսինքն՝ ընկերությունը 18 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է վճարել, քան նախորդ տարի: Սա խայտառակ մեծ անկում է: Անկումներ եղել են նաև նախկինում, սակայն կոմբինատի այս տարվա ծավալը աննախադեպ է. այսպես 2014 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պետությանը վճարել է 19 մլրդ 940 մլն դրամի հարկ և տուրք: Իսկ դրա նախորդ 2013 թվականին կոմբիանտի կատարած վճարումները կազմել են ավելի քան 37 մլրդ 862 մլն դրամ:
Թեպետ պաշտոնական վարկածի համաձայն՝ կոմբինատի 2016թ.-ի աննախադեպ անկումը պայմանավորված է պղնձի և մոլիբդենի միջազգային գների նվազմաբ, այնուամենայնիվ, 300 տոկոս հարկային հետընթացը փաստացի նշանակում է, որ երբեմի խոշոր հարկատուն բառիս ամենաուղիղ իմաստով պայթել է:
Այս կարգի խոշոր հետընթացը նշանակում է , որ ընկերությունում շատ լուրջ խնդիրներ կան: Եթե հաշվի առնեք, որ սա եզակի կոմբիանտ է, որն աշխատում է ազգային հարստության՝ հանքերի շնորհիվ, ապա այս կարգի կատեգորիկ նվազումը պետք է դառնար կառավարության քննարկման և տնտեսական օրակարգի հիմնական հարցերից մեկը:
Արդյոք մեկ տարվա կտրվածքով հարկերի վճարման եռակի նվազումը բացառապես պղնձի և մոլիբդենի միջազգային գների անկման հետևա՞նք է, թե՞ այստեղ կա նաև այլ խնդիր: Հարկային հսկայի հոգեվարքը կարծես թե առանձնապես չի մտահոգում ո՛չ կառավարությանը, ո՛չ հարկահավաք կառույցին, ո՛չ էլ հասարակությանն ու մնացած շահագրգիռ կողմերին:
Վճարած հարկերից պարզ երևում է, որ ողջ տարվա ընթացքում կոմբինատը շատ քիչ ծավալներով և խիստ անարդյունավետ է աշխատել, սակայն այդ խնդիրը անգամ լրատվական հոսքերում եղանակ ստեղծող թեմա չի դարձել: Թերևս այդ հարցով շահագրգռություն ցուցաբերող կողմ չի եղել:
Մինչդեռ ցանկացած առողջ հասարակության մեջ խոշորագույն հարկատուի նահանջը պետք է առնվազն առաջացներ դժգոհության մեծ ալիք. եթե գործարանը վատ է աշխատել, կնշանակի դրանից առաջինը տուժել են այնտեղ աշխատող մարդիկ, ապա նաև պետությունը, ովքեր ենթադրաբար պետք է համարժեք արձագանքեին ստեղված իրավիճակին:
Այն, որ խնդիրը անգամ չի էլ բարձրաձայնվել, նշանակում է՝ կոմբինատում բացի տնտեսականից կա նաև այլ՝ ավելի խորքային խնդիր՝ կապված կառավարման որակի հետ:
Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում այստեղ տնօրենների և սեփականատերերի փոփոխություն կատարվեց. որքանո՞վ են արդյունավետ աշխատում նոր կառավարիչները: Այս հարցը կառավարությանը և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին երբևէ մտահո՞գել է, թե՞դա «դրայվի» տեսանկյունից հարմար թեմա չէ:
Հատկանշական է, որ մինչև նախրոդ տարվա հոկտեմբեր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի>> տնօրենը Սյունիքի ներկա մարզպետ
Վահե Հակոբյանն էր:
Արման Վարդանյան
Այս նյութը դիտել են - 1515 անգամ