Տասնյակ տարիներ առաջ,երբ մութը պատել էր ողջ Հայաստանը ,մայրս երեք տեղ էր աշխատում,որ ընտանիքը սոված չմնար:Այդ տարիներին հայրս կորցրել էր աշխատանքը,առողջությունն էլ վատացել էր:Հայրս թունավոր զոբ ուներ:Մենք դեռ շատ փոքր էինք,երբ նրան Մոսկվայում վիրահատեցին:Նա մեկ տարի Մոսկվայի հիվանդանոցում բուժումներ ստացավ,իսկ մայրս մեզ դժավարոիթյամբ աշխատում և պահում էր :
Որպես տան մեծ ,ինձ վրա էր ընկած հոգսի կեսը:Հինգ երեխա էինք:Մայրս մանկաբարձուհի էր,երկու օրը մեկ գիշերային հերթապահության էր լինում:Այդ ժամանակ ես յոթ տարեկան էի,փոքր եղբայրս էլ նոր էր ծնվել:
Հիշում եմ,քեռիներս երբ իմացել էին հայրիկիս մասին,մի քեռիս,ամեն ամիս փող էր ուղարկում Ռուսաստանից,մյուս քեռիս էլ իմանալուն պես,ձեռքին փող չէր եղել,գլխարկն էր ծախել և փողն ուղարկել մայրիկիս:
Ամեն ինչ հիշում ենք,ոչինչ չի մոռացվում,ոչ ոք չի մոռացվում:
Ինչևէ Աստծո կամքով հայրս ողջ առողջ մի օր տուն վերադարձավ:Այդ օրն էլ երբեք չեմ մոռանում,երբ ասացին հայրդ եկավ,մայրիկս հինգերորդ հարկից ոտաբոբիկ վազելով իջնում էր...
Երբեք չեմ հիշում մորս տրտնջալիս,կարծես իրեն վիճակված դաժան ճակատագիրը իրենը չլիներ:Երջանիկ ընտանիք էինք:Հինգ երեխա էինք,հինգս էլ տաղանդավոր:Քույրս ջութակահար էր,մյուս քույրս քանոնահար,ես էլ իբր թե դաշնակահարն էի մեր տան ,ինքնուս նվագում երգում էի:Հենց որ հյուրեր էին լինում մեր տանը,հայրս հպարտությամբ մեզ ասում էր,_Դե ձեր ցավը տանեմ,մի նվագեք երգեք,ուրախանանք:Ինչ կարողանում էինք,այն էլ նվագում ,երգում էինք:
Մեծ եղբայրս էլ ինքնուս նկարիչ էր:Մեր տանը որտեղ ազատ պատ էր տեսնում,առնում էր վրձինն ու նկարում կամ գլուխ էր նկարում,կամ էլ կենդանիներին իրենց ձագերով:Մի սենյակի պատին գայլեր էր նկարել,մյուս սենյակի պատերին վագրեր ու առյուծներ,մյուսին էլ մկներ:Բայց հյուրասենյակի պատին,երբ մեծացավ մի կնոջ դեմք նկարեց:Բոլոր նկարները պատերից մաքրվեցին,միայն այդ կնոջ դեմքը ափսոս էր ջնջել:Այն ուրիշ հայացքով ուրիշ ասելիք ուներ:Հատուկ դեմք էր,բայց թե ումն էր,ոչ ոք չգիտեր:Էհ ,ինչ եղբայրներս արդեն քսան տարուց ավելի է հեռացել են հայրենիքից:
Այն խուլ ու մութ տարիներին,մայրս ինչքան էլ չարչարվեց,ապրելու հնար չեղավ,թողեցին,գնացին,բայց դե հորս տան պատերը մնացին,մեկ էլ իր երեք աղջիկները:Հորս տունը ,սակայն,շեն մնաց:Միշտ հավաքվում ենք քույրերով,թոռներով,ծոռներով և մայրիկիս ուրախացնում,որ հորս աչքը գերեզմանից ջուր չկտրի,ցամաք մնա:
Հայրս իր ապրած կյանքի վերջին տարին ինձ պատգամ թողեց,_ինչ ուզում ես արա,ձենդ տանիցդ դուրս չգա,երեխեքիդ չթողնես հանկարծ երկրից դուրս գան:Ամեն վայրկյան վախը սրտիս էր:Մորս նման գիշեր_ցերեկ աշխատեցի,Ռուսատան էլ մինչև անգամ գնացի աշխատեցի,եկա,հորս ասածը ականջիս ոսկե օղ մնաց:Էհ,ոսկին էլ չօգնեց.
_Առ,բալե՛ս ինչիս է պետք այս ոսկիները ,առ տար ծախիր պարտքերդ փակիր:Ախր քեզնից գլուխ չեմ հանում ,գիշեր_ցերեկ աշխատում ես,ոչ գրպանդ փող կա,ոչ էլ ապրածդ է ապրածի նման:Չեմ հասկանում ,այդ ինչ պարտքեր են:
_Մամ ջան,հո ամեն անգամ չեմ գալու ձեզնից գազի վարձի փողն ուզեմ,տան վարձի փողն ուզեմ:Գոնե տան վարձերն էլ ես չմուծել ,ինձ մարդ զգամ:Ես էլ չէ տղամարդ,հո միայն պապան չի:Բաքսիները քաշեցինք,տարիներով դրա ապառիկը մուծեցի,հետն էլ հարյուր հազար գազի վարձ:Էլ մնացածը չնշեմ:Աշխատավարձն էլ երեք ամիսը մեկ,մինչև տալիս են,մի գլուխ տոկոս ու պարտք եմ փակում:
Չէ ,մեր ջան,այսպես ապրել չի լինի,ես գնում եմ,վերջ:Ամբողջ գիշեր աչքս ծով էր կապել,հորս բաց աչքը աչքիս առաջ,ասած խոսքը ականջիս,տղայիս երգն էլ ցավոտ սրտիս.
_ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ՏՈՒՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ:Էհ ,ինչ ասեմ,բալե՛ս,Աստված քո հետ:Մամա եմ,պիտի դիմանամ,մորս ջանը քարից էր ոչ մեր հետ էր,ոչ եղբայրներիս:Գնում էր եղբայրներիս մոտ,մեզ էր կարոտում լաց լինում,գալիս էր մեզ մոտ,եղբայրներիս էր կարոտում:Կյանք է,ինչ արած,պիտի դիմանանք:Ախ հայեր,հայեր,երգեք,ինչ ուզում եք երգեք,ոնց ուզում եք երգեք,մեր հայոց ճակատագիրը մեզ ոչինչ չի խոստանում մի բուռ լացից բացի:
03.02.17թ
Գյուլնարա Իվանյան