Ջերմուկում «տիտանների» մրցակցություն է սպասվում. «Փաստ»
2017-02-03 23:31:00

«Փաստ» օրաթերթը գրում է.Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար:

Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Էս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի:

Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները:

Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ:

Հասկանալի է, որ այլ կուսակցությունները այս տարածաշրջանում գրեթե անելիք չունեն: Աշոտը հաղթի` Հանրապետականը կշահի, Սարգսյանները հաղթեն` Հանրապետականը կշահի...

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1367 անգամ