Երեք իր,որոնք պետք է հեռացնել տանից 2017-02-06 13:06:00
Առողջ, երջանիկ ու եռանդուն լինելու համար նախեւառաջ պետք է ձեր տունն ազատեք բացասական էներգիայից: Սեփական տանը մաքրություն անելիս՝ կարեւոր է ազատվել երեք իրերից՝ կոտրված ու ճաքած սպասքից, հին իրերից ու արհեստական ծաղիկներից:
Ճաքած սպասք գրեթե բոլորի տանը ճաքած ափսե կամ բաժակ կա, որն ըստ էության դեռ կարող է լիարժեք ծառայել ըստ նշանակության:
Ընդ որում, նման թերություններով սպասքը հաճախ չեն նետում, քանի որ կամ ափսոսում են, կամ էլ սովորել են դրան: Մինչդեռ ըստ չինական ֆեն շույ փիլիսոփայության՝ հենց ճաքերում է կուտակվում բացասական էներգիան, որը անկասկած կանդրադառնա ձեր հետագա կյանքի վրա:
Նման սպասքից պետք է հնարավորինս արագ ազատվել, որպեսզի ինքներդ ձեզ վտանգի չենթարկեք:
Հիշեք, սպասքը հարստության ու բարեկեցության խորհրդանիշն է, հետեւաբար դրա վրայի ճաքերը նշանակում են ճաքեր նաեւ դրա տիրոջ ճակատագրում:
Տանը պահեք միայն գեղեցիկ, անվնաս սպասք, որը ձեր բնակարանը կլցնի ուրախությամբ եւ դրական էներգիայով: Հին կոշիկ ու հագուստ Ցանկացած տանը պարտադիր կա մի զույգ հնամաշ կոշիկ, սվիտեր, առանց կոճակների վերնաշապիկ, կամ էլ հին, մաշված վերարկու:
Շատերն են ուզում պահել նման իրեր՝ մտովի արդարացնելով իրենց, իբրեւ ապագայում կհագնեն այս կամ այն հին շորը: Բայց որպես կանոն հին իրը այդպես էլ մնում ու փոշոտվում է դարակներում, տնով մեկ տարածելով բացասական աուրա, որը խանգարում է գտնել կյանքի նպատակ, մարդուն դրդում ապատիայի ու անգործության:
Նման իրադրության հետ հաշտվել չի կարելի ու դրա համար էլ հին կոշիկն ու իրերը պետք է անհապաղ հեռացնել տանից:
Ըստ ֆեն շույի՝ միանգամայն հնարավոր է, որ այն աղջիկը, որը կորոշի իր սեփական զգեստապահարանը դասավորել, մոտակա ապագայում կհանդիպի իր ընտրյալին ու կամուսնանա նրա հետ, կամ էլ մարդը, որը դեն կնետի իր հին իրերը, հենց հաջորդ օրը հեռանկարային աշխատանք կգտնի:
Ինքներդ փորձեք, եւ դուք նույնպես կնկատեք դրական փոփոխություններ:
Արհեստական ծաղիկներ երբեմն տանը կարելի է նկատել արհեստական ծաղկեփնջեր, որոնցով մարդիկ սիրում են զարդարել իրենց տները:
Ընդ որում, քչերն են հիշում, որ ֆեն շույ արեւելյան փիլիսոփայությունը կտրականապես արգելում է տանը նման ծաղիկներ պահել: Դրանք մագնիսի նման ձգում են բացասական էներգիան:
Իզուր չէ, որ ժողովրդի մեջ ասում են՝ բնական ծաղիկները, բնական ու կենդանի մարդկանց համար են, իսկ արհեստականները՝ մահացածների:
Արհեստական ծաղիկները նույնպես մահացած են, ու դրա համար էլ տանը նման խորհրդանիշ պահելը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր անդամների համար:
Ի դեպ, նույնիսկ ալոեի կենդանի ծաղիկը տնով մեկ բացասական էներգիա է տարածում: Այն չարժե պահել հյուրասենյակում, ննջարանում կամ էլ խոհանոցում։ Ավելի լավ է ալոեն պատշգամբ տանեք:
Այս նյութը դիտել են - 288212 անգամ