Մի հատ տեսեք, թե ովքերով են պատրաստվում «փրկել» Հայաստանը ու սրտներդ կխառնի
2015-12-01 23:59:00

Լավ էլի մարդիկ, մի հատ տեսեք, թե ովքերով են պատրաստվում «փրկել» Հայաստանը ու սրտներդ կխառնի։ Ասենք ո՞նց կարելի է լուրջ հույսեր կապել ինչ որ մի շարժման հետ, որն իր դրոշների տակ է հավաքել քաղաքական դաշտի բոլոր դիակներին ու սադրիչներին։

Դուք լրջով հավատո՞ւմ եք, որ ծպտված օլիգարխ Անդրիասը, ԿՀՎ-ի գործակալ Իգոր Մուրադյանը, Լուզեր Սեֆիլյանը, հարբեցողներ Րաֆֆին ու Հախվերդյանը և նմանատիպ այլ բազմաթիվ կերպարներ, հենց այն ուժն են, որոնք կարող են այս երկիրն առաջ տանե՞լ։ Իհարկե ոչ, համենայն դեպս, ոչ մի մարդ, ում ուղեղ տրամվայի տակ չի ընկել, չի կարող նման սահմռկեցուցիչ ղեկավար կազմի հետ որևէ դրական հույս կապել։

Գիտե՞ք ինչի ենք ականատես լինելու այսօր։ Ուրեմն գալու են, էլի ամպագոռգոոռ ու ազգափրկիչ-պայքարիստական ճառեր կարդան, հիմարագույն կոչեր անեն ու անեն հնարավորս՝ ոստիկանության հետ որևէ բախում հրահրելու համար, որովհետև էս քաղաքական մորգի կլիենտուրան ահեստական լարվածություն ստեղծելուց բացի, ոչ մի ուրիշ բան չի իմանում։

Արման Աբրահամյան

Այս նյութը դիտել են - 2135 անգամ