Մենք հաճախ ենք հիանում խելացի մտքերով, բայց շատ հազվադեպ ենք փորձում կյանքում հետևել դրանցից գոնե մեկին: Բոլորն իրենց համար աստվածներ են ստեղծում ՝ ըստ իրենց պատկերի, եթե ցուլերն ու ձիերը կարողանային քանդակել, նրանք իրենց աստվածներին կպատկերեին ցուլերի ու ձիերի տեսքով... Ով սովորել է խորհրդածել, նրա համար դժվար է հավատացյալ լինել:
Սկզբունքորեն պետք է ենթադրել, որ ինքնախաբեությամբ զբաղվող գոյը առաջնորդվում է անփոխարինելիության սկզբունքով, նրա հիմնական գործառույթը պոռնիկին սուրբ դարձնելն է, ուստի, եթե նրան խանգարում են կամ նրա անփոխարինելի «սրբի» դիմակը պատռվում է, սկսվում է կատաղի մոլեգնությունը... Հանուն մտագարի գաղափարների ձեռներդ առեք կուսակցական տոմսերն ու գնացեք ինքնահրկիզման, չէ՞ որ ողջերի մեջ մեռածներն ավելի երկար են ապրում, քան մեռածերի մեջ՝ ողջերը... իսկ ձեզ հրամայել են՝ համոզել, որ հանրության մեջ անպատճառ կեցվածք ընդունելը հաջողակ որոշում է՝ խաղը սկսելուց առաջ դռները ոչ բոլորի համար են բաց լինելու, դրա համար էլ խաղը սկսել եք ու ձեզ հաղթող նշանակել, որովհետև ժողովուրդը ձեզ չի ընդունել, ավելին, ժողովրդին անազատության մեջ լռեցնելու, խեղճացնելու, արհամարհելու, սրտի խոր ցավը մնալու է խարան ձեր ճակատին:
Ցանկացած խաղի արդյունք մնում է պատմության մեջ...
Այստեղ կան հանրությանը մոլորեցնող ստահակներ, ովքեր մարդու մեջ սպանում են մարդուն, որ առողջ սերուցքը հասարակության մեջ պարտություն ապրի... մարդը մնալու է ողջերի մեջ՝ ողջ, ապրելու է հպարտություն, թեև պոռնիկներին հաճախ երկրպագելու համար հանրությունը շատ ավելի պատրաստ է, քան հակառակը, որովհետև ի սկզբանե ոչ տառապանք կար, ոչ էլ մահ: «Այդ դեպքում ինչպե՞ս մարդիկ հայտնվեցին այսպիսի աղետալի վիճակում։ Աստված մարդկանց ազատ կամք է տվել։
Մենք ստեղծված չենք այնպես, որ հարկադրաբար հնազանդվենք Աստծուն, ասես ռոբոտ լինենք։ Առաջին մարդկային զույգը, որից սերել ենք բոլորս, որոշեց մերժել Աստծու տված առաջնորդությունը։ Նրանք եսասիրաբար հագուրդ տվեցին իրենց անձնական ցանկություններին: Այսօր մենք քաղում ենք նրանց որոշման դառը պտուղները»։ Հաջողությունը նույնքան ձեռքբերովի է քան ուղղակի այն նվեր ստանալը: Նայած, թե հաջողություն ասելով ինչ ես հասկանում, ինչպես ես պատկերացնում այն: Ես հաճախ գնահատականներ տալուց այդքան էլ շռայլ չեմ և չափազանց զգույշ եմ այդ հարցերում, որովհետև նախ ինձ եմ տեսնում այդ գնահատականի տակ, հետո նոր դիմացինիս: Հաջողության հասած մարդը չպետք է իր անցած ծանր օրերի սրտաճմլիկ նկարագրությունն անի: Մեկս մյուսի աչքում բարձր երևալու համար ջանք թափի... Դրանք բաներ են, որ ուղղակի գաղափարդ պետք է գործի դնես և ոչ թե դիմացինի գաղափարով շարժվես:
Այս նյութը դիտել են - 1707 անգամ
Հաջողության հասնելու համար կուսակցական դրոշ պետք չէ, որ ծածանես օդում, որ շատերը քեզ մոտ գան, հավատան կամ դու գնաս, սրա-նրա դուռը... Այս կամ այն կուսակցության մեջ մտնում են հաճախ նրանք, ովքեր ձգտում են աթոռի... հետո որ հաջողության հասնես: Սկզբունքներ են պետք, որ պետք է ունենաս, համոզիչ, ողնաշար (գեն), ինքդ քեզ չխաբես, որ մյուսները քեզ չխաբեն, (պայքարող-պաշտպանվող) ու գաղափար, (գլուխ, խելք) ահա հաջողության միակ ճանապարհը: