
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ2017-02-07 23:44:00

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է։
Այս նյութը դիտել են - 4441 անգամ