«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հունվարի 12-ին փոխարինած Գրիգոր Հովհաննիսյանը 2-րդ տարին է, չի հայտարարագրում իր ունեցվածքն ու եկամուտները։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Հովհաննիսյանն առաջին և վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2014 թվականին։ 2013 թվականից Մեքսիկայում ՀՀ դեսպան աշխատած Հովհաննիսյանին փոխկապակցված անձինք կինը և երկու զավակները, ընդհանրապես հայտարարագիր չեն ներկայացրել։
Գրիգոր Հովհաննիսյանի միակ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա չունի շարժական և անշարժ գույք։ Նորանշանակ դեսպանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 12 միլիոն դրամ, իսկ հարկային տարվա վերջում 10 միլիոն դրամ։
Դեսպանի եկամուտները հարկային տարում կազմել են 30 հազար դոլար, որը միայն աշխատավարձն է եղել։ Գրիգոր Հովհաննիսյանի փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված եկամուտը կազմել է13 միլիոն դրամ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 1716 անգամ