Միհրան Պողոսյանը գողական «քֆուր ա կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ«Ժամանակ»
2017-02-09 23:40:00

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են:

Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրել, եւ ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է եւ նրան այցելում են համայնքի երիտասարդները։

Այս հակամարտությունը գնալով ավելի է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը շատ վճռական է տրամադրված։

Նա նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, եւ դրա համար ոչնչի առջեւ կանգ չի առնում։

Ասում են՝ նա սկսել է այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1382 անգամ