Յուրա Մովսիսյանը վերադարձավ ԱՄՆ...Այս նյութը դիտել են - 1852 անգամ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսուհետ կարիերան կշարունակի ԱՄՆ ում: Մոսկովյան ակումբն ու ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» պայմանավորվածություն են ձեռք բերել ֆուտբոլիստի վարձակալության համար, հետագայում նրան գնելու պայմանով:
Նշենք, որ ամերիկյան ակումբում Մովսիսյանը հանդես է եկել 2007-2009թթ-ին: